SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս գիշեր ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի), ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները (բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ) հատուկ ոստիկանական օպերացիա են իրականացրել «Տերևաթափ Վանաձորում» անվանումով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանական «Տերևաթափը» տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում, ժողովրդին հայտնի «Նավակ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղից ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթարկվել Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հակոբյանը, ով հանցագործ աշխարհում «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է՝ «Կոկս» մականվամբ, Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Դավիթ Խուբլարյանը, Օշական գյուղի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ավագյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Օհանյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հովասափյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սեյրան Մինասյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 27-ամյա Կարեն Սաֆարյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Ղազարյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 20-ամյա Դավիթ Հակոբյանը և Վեդի քաղաքի բնակիչ, 25-ամյա Մաքսիմ Խաչատրյանը:
Մանրամասն` shamshyan.com