Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 42-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հայտնվում էր, որ զոհերի թիվը հասնում է 31-ի, իսկ անհետ կորածների` 228-ի:
Կրակը ոչնչացրել է ավելի քան 6700 շինություն, որոնց մեծ մասը բնակելի տներ են: Գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Փարամաունթ Ռանչ քաղաքը, որտեղ մեծ թվով ֆիլմեր են նկարահանվել:
Նահանգում ավելի քան 300 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: