Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հաստատել է Թուրքիայում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում աուդիոձայնագրության առկայության փաստը: Նա նշել է, որ Կանադան ամբողջությամբ ծանոթացել է այն նյութի հետ, որը ներկայացրել է Անկարան:
Թրյուդոն նաև հայտնել է, որ Փարիզ կատարած այցի ժամանակ կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և շնորհակալություն հայտնել լրագրողի սպանության հարցում արագ արձագանքի համար:
Հիշեցնենք, որ սաուդցի լրագրողն անհետացավ հոկտեմբերի 2-ին, Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո: Սակայն միայն 18 օր անց սաուդյան իշխանությունները խոստովանեցին, որ լրագրողը սպանվել է: Վերջինիս դին դեռ չի հայտնաբերվել, իսկ սպանության մասին ժամանակ առ ժամանակ նոր սարսափելի մանրամասներ են հայտնվում: