Քաղաքական 

Թևան Պողոսյանը հերքում է պաշտոն ստանալու մասին լուրերը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, մանդատը վայր դնելու վերաբերյալ ԱԺ նախագահին դիմում ներկայացրած Թևան Պողոսյանը հերքում է պաշտոն ստանալու մասին լուրերը: «Ֆեյսբուքի» իր էջում պատգամավորը գրել է հետեւյալը.

««Հայկական Ժամանակն» այսօր «ասում են» ձեւաչափով «տեղեկատվություն» է տարածել այն մասին, թե ես իբր հայտարարել եմ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին այն պատճառով, որ պաշտոն եմ ստանալու: Հայտարարում եմ, որ հրապարակվածն իրականության հետ որեւէ կապ չունի, կարծում եմ՝ նաեւ տրամաբանության»,- նշել է նա:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ «Աժ պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով ամանորից առաջ հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու իր որոշման մասին, առաջիկայում, ասում են, հնարավոր է, պաշտոն ստանա։ Ըստ որոշ տեղեկությունների, պաշտոնի առաջարկն անսպասելի է եղել նրա համար, սակայն հաճույքով համաձայնել է, իսկ իր անձի շուրջ խոսակցություններին չի արձագանքում՝ այս նուրբ իրավիճակից ելնելով:

Նույն շարքից