Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան, որի ընթացքում պետք է քննարկվի նաև 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Քառօրյայի օրակարգին անցնելուց առաջ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ խորհրդարանը նոր պատգամավոր ունի: Խոսքը վերաբերում է ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանին, ով փոխարինեց մանդատից հրաժարված Ռուզաննա Մուրադյանին:
Կարապետյանի պատգամավորական երդումից հետո ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մարդ պետք է նման բախտ ունենա, որ վարչապետի ներկայությամբ երդվի. «Այ, մարդ սենց բախտ կունենա, որ վարչապետի ներկայությամբ երդվի, բա չէ` մեզ նման»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները ներկա են նիստին, քանի որ քննարկվելու է բյուջեի նախագիծը: