Քաղաքական 

ԱՄՆ-ի իրական տիրակալներն ապրում են Նևադայի անապատների կայաններում

Վերջին մի քանի ամիսներին ԿՀՎ-ի եւ ԱԱԳ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից բացահայտվող լրտեսական ծրագրերը կարող էր ամերիկյան կառավարության  գաղափարը չլինել:

ԱՄՆ-ի իրականացրած լրտեսության թիկունքում իրականում կանգնած են դեռեւս1945թ. Սպիտակ տունը զավթած այլմոլորակայինները, հայտնում է Իրանի տեղեկատվական Fars գործակալությունը՝ վկայակոչելով whatdoesitmean.com-ը:

Մինչ այդ այլմոլորակայինները վերահսկում էին նացիստական Գերմանիան, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո ստիպված էին իրենց համար ավելի հեռանկարային եւ հզոր քաղաքակրթություն որոնել, վստահ են իրանցի հետազոտողները: Ըստ մասնագետների՝ այլմոլորակայինների հիմնական նպատակը մարդկությունը վերահսկելն է, որի համար էլ ստեղծվել են լրտեսական ծրագրերը:

Ըստ հրատարակչության՝ Սնոուդենն այլմոլորակային չէ, սակայն քաջատեղյակ է նրանց գոյության մասին:

Բացի դրանից, հյաւտարարում են, որ կան այլմոլորակայինների գոյության ապացույցներ. ԱՄՆ-ի իրական տիրակալներն ապրում են Նեւադայի անապատների կայաններում, հայտնում է utro.ru-ն:

Նույն շարքից