Հայաստան Քաղաքական 

Կամո Արեյանը չի բացառել, որ ընտրություններում կարող է աջակցել Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին

Ոչինչ բացառված չէ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցի ՔՊ-ին:

Արեյանը նշել է, որ կայանալիք ընտրություններում որևէ ուժի քաղաքական ուժում չի լինելու, իսկ Հայկ Մարությանի հետ աշխատելը շատ հեշտ է:

Հարցին, թե ում հետ է հեշտ աշխատել` Տարոն Մարգարյանի, թե` Հայկ Մարությանի, Արեյանը հայտարարել է, որ յուրաքանչյուրի հետ աշխատանքն իր առանձնահատկություններն ունի:

Իսկ ինչ վերաբերում է Նոր Նորքում հայտնի շինությունը քանդելուն, քաղաքապետի խորհրդականը պատասխանել է, որ դա օրենքով նախատեսված գործառույթ է, և ճիշտ քայլ է արվել:

Նույն շարքից