Հիմա հարցերի չեմ պատասխանելու, ասուլիս եմ անելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ անընդհատ հարցերին պատասխանելու արդյունքում ասուլիս անելն անիմաստ է դառնում:
Փաշինյանը նշել է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ասուլիս է անելու և պատասխանելու բոլոր հարցերին. «Դուք բոլորդ ներկա կլինեք, ես բոլոր հարցերին ասուլիսի ժամանակ կպատասխանեմ, ինչպես միշտ: Խոստանում եմ: Չի լինի հարց, որը կհնչի և պատասխան չի ստանա»: