Դեկտեմբերին տեղի է ունենալու Հայաստանի պատմության մեջ ամենաքաղաղաքական ընտրություններից մեկը, եթե ոչ ամենաքաղաքականը, որի արդյունքում կունենանք շատ քաղաքական խորհրդարան, ինչպիսին պետք է լինի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը վստահ է, որ դրան չի խանգարի նույնիսկ Ընտրական օրենսգիրքը, որը չփոխվեց:
Հիշեցնենք, որ խորհրդարանում նոր Ընտրական օրենսգիրքը տապալվեց մեկ ձայնի պատճառով: