Այսօր` նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը կլինի Վարուժան Ավետիսյանը, ում կհաջորդի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Այն, որ Գրիգորյանը լինելու է կուսակցության ցուցակում, հայտնի դարձավ երկու օր առաջ: Ազատության հետ զրույցում քաղաքագետը հայտնել էր, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին «Սասնա ծռերի» ցուցակով:
Վերջինս խոսել էր նաև Արա Պապյանի հնարավոր մասնակցության մասին, ինչն ավելի ուշ հերքվեց հենց Պապյանի կողմից: