Հայաստան Քաղաքական 

Ո՞ւմ է պատկանում Սիրիա հայկական կոնտինգենտ ուղարկելու գաղափարը. Պարզաբանում է վարչապետը

Այսօր` նոյեմբերի 13-ին, խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին, թե ում մտադրությունն է եղել Սիրիա հայկական կոնտինգենտ ուղարկելը` Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանն է հերթական անգամ խնդրանքով դիմել, Փաշինյանը նախ նշեց, որ Սիրիայի մասով Հայաստանի նպատակն է աջակցել Հալեպի հայ համայնքին, օգնել, որ վերադառնան խաղաղ կյանքին:

Փաշինյանի խոսքքերով, հարցը  վերաբերում է բացառապես հումանիտար առաքելությանը, չկա ռազմական նշանակություն, իսկ ծրագիրն իրականացվելու է ՀՀ բյուջեի հաշվին: Նախատեսվել են բոլոր միջոցները պատշաճ ձևով առաքելությունն իրականացնելու համար: Ինչ վերաբերում է նախաձեռնությանը, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ առաջինը նպատակի ձևակերպումն է, որ շատ երկար ժամանակ է ձևակերպվում է թե՛ Սիրիայի հայության, թե՛ Հայաստըանի հանրության կողմից. Մենք անընդհատ հարց ենք բարձրացրել այդ թվում նաև Ռուսաստանի և Սիրիայի առաջ Սիրիայի մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները լուծելու առումով: Վիճակը Սիրիայում փոխվում է, պետք է պատրաստվել խաղաղ կյանքին, դա պետք է անի նաև Հալեպի հայ համայնքը: Այդպես է ծագել գաղափարը, որ մենք էլ մեր ներդրումն ունենանք»:

Փաշինյանը խոսեց նաև միջազգային հանրության վերաբերմունքի մասին` հայտարարելով, որ վերջիններս ըմբռնումով են մոտենում, իսկ Հայաստանը հավատարիմ է մնալու իր առաքելությանը և գործելու է բացառապես դրա սահմաններում:

Արմեն Աշոտյանի այն հարցերը, որ Փաշինյանը  ցույց չի տվել Սիրիայի կառավարության դիմումն՝ ուղղված ՀՀ կառավարությանը, ինչպես նաև այն, որ սակրավորները  և բժիշկները նույնպես համարվում են զինվորականներ այս դեպքում, քանի որ գտնվում են հրաման կատարողի կարգավիճակում, Փաշինյանի կողմից այդպես էլ անպատասխան մնացին:

Նույն շարքից