Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այցի շրջանակներում Հասանովը մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ռազմական ղեկավարության և այն ընկերությունների ղեկավարների հետ, որոնք պաշտպանական արտադրանք են թողարկում։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։