Հայաստան Քաղաքական Բարի օր 

Մենք աբիժնիկ չենք. Էդուարդ Շարմազանովը պայքարելու է Փաշինյանի չտապալվելու համար

Մեր հայրենիքն այսօր կանգնած է բազմաթիվ լուրջ մարտահրավերների առջև, դրանք գիտակցելով` Հանրապետականը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում խոսքերով, դա ազնիվ չի լինի որևէ մեկի հանդեպ. «Մենք չենք կարող ձեռքներս լվալ ու ասել` ինչ ուզում է թող լինի, թող Նիկոլ Փաշինյանը գնա տապալվի: Դա հայրենասիրական մոտեցում չէ: Մեր ուժը տարիներ շարունակ եղել է պետական իշխանություն և գիտակցում ենք մարտահրավերները: Ընտրությունների գնում ենք մեր երկիրը պաշտպանելու, մեր կառավարությանը ճակատագրական սխալներից զերծ պահելու համար»:

Շարմազանովի խոսքերով, իրենք աբիժնիկ չեն, հայրենիքի շահն իրենց համար ամենակարևորն է, հետևաբար իրենք պայքարելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չտապալվի. «Ընդդիմությունը հենց դրա համար է, որ քննադատի իշխանություններին, որպեսզի զերծ պահի նրանց սխալներից: Ով էլ լինի իշխանությունը, մենք պետք է պաշտպանենք մեր ազգային շահը, ձեռքերը լվանալը, մյուսի տապալումներով ուրախանալն անբարոյական է»:

ՀՀԿ խոսնակը նշել է, որ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է գաղափարական ընդդիմադիր բևեռ ձևավորելու համար, որպեսզի Հայաստանում բազմակարծությունը հաղթի, և եթե Փաշինյանը սպիտակ է, ինքն էլ սև է:

Նույն շարքից