ՌԴ պետդումայի պաշտպանական և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը հայտարարել է, որ վտանգի դեպքում Ռուսաստանն ապահովելու է բարեկամ Հայաստանի անվտանգությունը:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է: Այդ երկրի հետ մեզ կապում են ջերմ, կառուցողական, բարեկամական հարաբերություններ, այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում: Էլ չեմ ասում այն մասին, որ հայ և ռուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են:
Մենք միասին մշակել ենք ահաբեկչության դեմ պայքարելու և այն զսպելու ռազմավարություն, ինչպես նաև միասին պատասխանատվություն ենք կրում բոլոր պետությունների անվտանգության համար, որոնք մաս են կազմում ՀԱՊԿ-ին: Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած վտանգի, անկախ նրանից, թե որ կողմից այն կլինի»,-ասել է Յուրի Շվիտկինը: