Բարի օր Հասարակություն 

14 երեխա ունեցող ընտանիքին Երևանի քաղաքապետարանը տրամադրել է 34,6 քմ մակերեսով բնակարան

analitik.am

Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը ներկայացնելով որոշման նախագիծ, առաջարկեց Մոլդովական փողոցում գտնվող 34,6 քմ մակերեսով բնակարանը 10 տարով անհատույց տրամադրել 14 երեխաներ ունեցող Վիրաբ Շաբոյանի ընտանիքին, ով Արցախյան ազատամարտի մասնակից է:

Նա նշեց, որ  Շաբոյանի ընտանիքը, որտեղ երեխաներից 11-ն անչափահաս են, նախկինում բնակվել են վարձով, սակայն վարձը վճարելու համար միջոցներ չունենալու պատճառով թողել են բնակարանը և այժմ բնակվում են Մոլդովական փողոցում՝ բնակության համար չնախատեսված և պետական սեփականություն հանդիսացող կիսանկուղային տարածքում:

Ավագանու  նիստում որոշվեց  այցելել Շաբոյանների ընտանիքին, իսկ մինչ այդ որոշում ընդունվեց Մոլդովական փողոցում գտնվող 34,6 քմ մակերեսով բնակարանը 10 տարով անհատուց տրամադրել բազմազավակ ընտանիքին:

Հաշվի առնելով Ամյանի մեկնաբանությունները, պետք է խորհուրդ տալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի աշխատանքից ազատի վերջինիս, քանի որ նա, ունենալով երկարամյա աշխատանքային փորձ չի հասկանում, որ 14 երեխա ունեցող ընտանիքին բնակության համար չպետք է տրամադրվի  34,6 քմ մակերեսով բնակարան:

Նույն շարքից