Քաղաքական 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը դադարեցվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքները Վրաստանում դադարեցվել են և կվերականգնվեն միայն այս տարվա մարտին։

Այդ մասին haqqin.az կայքին հայտնել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայության բաժնի ղեկավար Նադիր Ազմամեդովը։

 

Նրա խոսքով՝ աշխատանքները դադարեցնելու հիմնական պատճառը Վրաստանում առկա ցուրտ եղանակն է։

 

Ազմամեդովը հիշեցրել է, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ադրբեջանական երկաթուղիները»։

 

Վրաստանի տրանսպորտի նախկին նախարար Ռամազ Նիկոլայշվիլին հաստատել է, որ այն հատվածներում, որտեղ ներկայում աշխատանքներ են ընթանում, սաստիկ սառնամանիքներ են, ինչն անհնար է դարձնում շինարարական աշխատանքների իրականացումը։
 

Նա բացառել է քաղաքական ենթատեքստի առկայությունն աշխատանքներն ընդհատելու հարցում։

«Ինչպես ակնկալվում է՝ աշխատանքներն ավարտվելու են 2014թ.-ին։ Դա շատ կարևոր նախագիծ է Ադրբեջանի և Վրաստանի համար, քանի որ դա մեր պատուհանն է դեպի Եվրոպա։ Կարծում եմ, որ Վրաստանի նոր իշխանությունները կանեն հնարավորը՝ աշխատանքները շուտով ավարտելու համար»,-ասել է նա։

 

Նույն շարքից