Քաղաքական 

Պուտինը, Քեմերոնը և Մայլի Սայրուսը հավակնում են NME-ի «Տարվա չարագործ» մրցանակին

Ռուսական Pussy Riot պանկ խումբն առաջադրվել է NME ամսագրի երաժշտական մրցանակի համար: Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան ներկայացվել են «2013 թվականի հերոս» անվանակարգում, իսկ նրանց ազատումը բանտից կարող է ճանաչվել «Տարվա երաժշտական պահ»:

 

«Հերոսական» անվանակարգում առաջադրված են նաև Դևիդ Բոուին, ով 10 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է երաժշտության ասպարեզ, ինչպես նաև Լու Ռիդը, ով մահացել է անցյալ տարվա հոկտեմբերին: Ասս մրցանակի համար կպայքարեն նաև կատակերգու Ռասել Բրենդը, Արկտիկ Մանքիզ և Հայմ խմբերի անդամներ Ալեքս Թյորները և Էստե Հայմը:

 

«Տարվա չարագործ» անվանակարգում ներկայացված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, երգչուհի Մայլի Սայրուսը, Ռոբին Տիկը, Գարի Սթայլզը և նույն Ռասել Բրենդը:

 

Հաղթողներին որոշելու են New Musical Express ամսագրի կայքէջի այցելուները: Արարողությունը տեղի կունենա Լոնդոնում փետրվարի 26-ին:

Նույն շարքից