ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Հայաստանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պարգևատրվեց համալսարանի առաջին աստիճանի շքանշանով, ինչպես նաև բուհի ուսանողական խորհրդի ոսկե մեդալով:
«Շնորհակալ եմ, սա ինձ համար անակնկալ էր, և այն ստիպում է ինձ զբաղվել բժշկությամբ և բուժել մարդկանց ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեպես»,-ասաց նախարարը՝ կարևորելով համալսարանի դերը Զինված ուժերում:
Նրա հրամանով ՊՆ-ի հետ երկարատև համագործակցության համար ՀՊԲՀ-ի մի խումբ աշխատակիցներ նույնպես պարգևատրվեցին: Նախարարը նաև բուհին հանձնեց զինվորի խորհրդանիշը: «Ինքս էլ շատ մոտ եմ կանգնած բժիշկներին, որոնք մեր կյանքում մեծ դեր ունեն, և ես ուզում եմ բժիշկների համալսարանի մոտ մեր զինվորը միշտ առկա լինի ի նշան խաղաղության»,-ասաց Սեյրան Օհանյանը: