Հասարակություն 

Եկեղեցականների նոր նշանակումներ՝ Կաթողիկոսի տնօրինությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Հոգեշնորհ Տ.Գրիգորիս աբեղա Շոխիկյանը, ազատվելով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակում ստանձնած պարտականություններից, կոչվել է ուսման Մեծ Բրիտանիայում:

Արժանապատիվ Տ.Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան Հոգևոր Ճեմարանի վերակացուի պարտականություններից ծառայության է կոչվել Հոգևոր Ճեմարանում՝ որպես փոխտեսուչ՝ կարգապահական գծով:

Նույն շարքից