Հայաստան Քաղաքական 

Արմավիրի մարզպետն աշխատակիցներին առաջարկել է աջակցել ՔՊ-ին` խոստանալով առաջխաղացում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գործի է դրել փորձված վարչական ռեսուրսի չարաշահումը:

Մարզպետն իր մոտ է կանչում տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների և նրանց առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ դրա դիմաց խոստանալով առաջխաղացում:

Դե ուրիշ ինչ կարող է անել մարզպետը, ով այլ զբաղմունք չունի, բացի ընտրություններին միջամտելը»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից