Հասարակություն 

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը շարունակում է աճել

analitik.am

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 48-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով տեղի իշխանություններին:

Զոհերի թիվն ավելացել է այն բանից հետո, երբ Փարադայզում հայտնաբերվել է ևս 6 մարդու դի: Ավելի վաղ հայտնվում էր 42 զոհի մասին:

Վերջին տեղեկություններով ավերիչ հրդեհի արդյունքում ոչնչացվել է ավելի քան 9 հազար կառույց, տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ:

Նույն շարքից