Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը շարունակում է Իրանին մեղադրել ահաբեկչությանն աջակցելու մեջ

analitik.am

ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարի համակարգող Նայթեն Սեյլսը հայտարարել է, որ Իրանը շարունակում է մնալ ահաբեկչության ամենամեծ հովանավորներից մեկը և տարեկան մոտ 1 միլիարդ դոլար է ծախսում այդ նպատակով:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, հիմնական ֆինանսավորումը` մոտ 700 միլիոն դոլար, ստանում է Հըզբոլլահը, իսկ մնացած գումարը` մի քանի փոքր պաղեստինյան ահաբեկչական խմբավորումներ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ այս մեղադրանքով ամերիկյան իշխանությունները սկսեցին նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, որն իր աջակցությունը չի ստանում Եվրոպայի և այլ խոշոր խաղացողների կողմից: Այդուհանդերձ մի շարք երկրներ և կազմակերպություններ ստիպված են եղել սահմանափակել Իրանի հետ համագործակցությունը, քանի որ կիրառվող պատժամիջոցները վերաբերում են նաև նրանց, ովքեր աշխատում են Թեհրանի հետ

Նույն շարքից