Գլխավոր Քաղաքականություն 

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը երեք սցենար է ասել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող են զբաղեցնել Հայաստանի կամ Բելոռուսի թեկնածուները, կամ իր ժամանակավոր պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան  Տողանյանը:

«Աստանայում գագաթաժողովի ժամանակ երկրների ղեկավարները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ հարցի շուրջ: Կա մի քանի տարբերակ: Հնարավոր է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվի, կամ էլ կընտրվի Հայաստանի թեկնածուն: Բայց հնարավոր է նաև, որ ընտրվի Բելոռուսի թեկնածուն, քանի որ այբբենական կարգով հաջորդը հենց այդ երկրի հերթն է: Այսինքն ընտրվելու է կամ Հայաստանի թեկնածուն, կամ Բելոռուսի, կամ էլ մնալու է ժամանակոր պաշտոնակատարը»,-հայտարարել է Տողանյանը:

Դեսպանը հավելել է, որ պետք է սպասել, թե ինչ որոշում կկայացվի դեկտեմբերի 6-ին` նշելով, որ որոշումը լինելու է կոնսենսուսով, բոլոր կողմերը պետք է համաձայն լինեն դրա հետ:

Նույն շարքից