Հասարակություն 

Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ

analitik.am

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր մոսկովյան երկօրյա այցի ավարտին այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համանախագահ Միխայիլ Շվիդկոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջմշակութային կապերը, դրանք ակտիվացնելու հեռանկարները։

Հատկապես կարևորվել է երիտասարդների շրջանում ճանաչողական եւ ուսուցողական փոխայցելությունների ծրագրերի իրականացումը, դասական երաժշտության և արվեստի հանդեպ երկու երկրների երիտասարդության հետաքրքրության բարձրացումը։

Կողմերն անդրադարձել են նաև մարդասիրական ոլորտում հնարավոր համագործակցության ծրագրերին, ընդգծվել է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը։

Հանդիպման ավարտին քննարկվել են օրակարգային մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման հնարավորությունները։

Նույն շարքից