Հասարակություն Սպորտ 

Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Ջիբրալթարում /տեսանյութ/

analitik.am

Ջիբրալթար ժամանելուց անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց թեթև մարզում Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում: Մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները:

«Վիկտորիան» համեմատաբար մեծ միակ մարզադաշտն է Ջիբրալթարում և գտնվում է օդանավակայանին այնքան մոտ, որ ամբողջ մարզման ընթացքում լսելի էին ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների հետևանքով առաջացող ձայները: Ավելին, մարզման ընթացքում ինքնաթիռներից մեկը թռիչքի պատրաստվելիս արագություն էր հավաքում դարպասից մոտ 10-15 մետր հեռավորության վրա: Մեզ տեղեկացրին, որ Ջիբրալթար-Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք, ինչը սովորական երևույթ է տեղաբնակների համար:

Մարզադաշտի խոտածածկն արհեստական է, իսկ շրջակա տարածքում մշտապես ուժեղ քամի է: Խաղի օրն օդերևութաբանները խոստանում են անձրև:

Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Նույն շարքից