Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու ինչպես նաև «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու որոշման նախագծին:
Նախագծի հեղինակն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ում խոսքով նախագծում բավական շատ անհասկանալի հատվածներ կան: Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհուրդ տվեց պատգամավորի հետ քննարկել նախագծի անհասկանալի հատվածները և շտկել: