Հայաստան Քաղաքականություն 

Նորաստեղծ «ՔՈ» կուսակցությունը որոշեց մասնակցել ընտրություններին

analitik.am

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմինը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում, քննարկելով խորհրդարանական ընտրություններին մասնակցության նպատակահարմարության հարցը, որոշում է կայացրել․
1. Ոչ լեգիտիմ սահմանադրության, դրանից բխող անընդունելի ռեյտինգային ընտրակարգով ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և հասարակական-քաղաքական կյանքի կանոնակարգման այլ իրավական ակտերի պայմաններում ընտրություններին մասնակցելու դեպքում հստակեցնել և նախընտրական ծրագրում ամրագրել կուսակցության դիրքորոշումը այդ հարցերի առնչությամբ։
2. Հստակեցնել կուսակցության պատասխանատվության ձևը և սահմանները այդ հիմնարար իրավական ակտերի փոփոխման գործում։
3. Մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

Նույն շարքից