Խորհրդարանն ավարտում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Րոպեներ առաջ ելույթներով հանդես եկան խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները` խոսելով խմբակցությունների անունից:
ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Ծառուկյան դաշինքից Միքայել Մելքումյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը նշեցին, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին` հնարավորություն տալով նոր կառավարությանը շարունակել իրականացնել ծրագրերը:
Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչերն էլ նկատառումներ ունեին բյուջեի նախագծի մասով, սակայն դեմ չեն քվեարկելու, քանի որ հավատարիմ են իրենց խոսքին և չեն խանգարելու կառավարությանը:
Բյուջեի նախագծի քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նոյեմբերի 21-ին` արտահերթ նիստի ժամանակ: