Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հայկ Մարությանը պաշտոնից ազատել է իր երեք խորհրդականներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքից ազատել է իր խորհրդականներ Գագա Ամատունուն, Գրիգոր Սարիբեկյանին և Հրաչուհի Մուրադյանին: Որոշման պատճառը խորհրդականների թիվը կրճատելն է:

Մարությանը հատուկ շնորհակալություն է հայտնել Գագա Ամատունուն` հայտարարելով, որ մեծ հաճույքով կշարունակեր աշխատել վերջինիս հետ, եթե խորհրդականների թիվը չափից շատ չլինեին և կրճատման կարիք չլիներ:

Նույն շարքից