Քարոզարշավը պետք է լինի կառուցողական ու գաղափարական: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ ժամանակը շատ կարճ է և պետք է օգտագործել այն բանավեճերով և ավելի արդյունավետ:
Ինչ վերաբերում է իշխանություններից հնչող այն կարծիքներին, թե ՀՀԿ-ն ինչպես տապալել է իշխանությունը, այդպես էլ տապալելու է մանդատը, որը ստանալու է որպես ընդդիմություն, Բաղդասարյանը հարց բարձրացրեց, թե ինչու են այդքան անհանգիստ ՀՀԿ-ի` ընդդիմություն լինելու պատճառով. «Իհարկե ես վատ կզգայի, եթե նրանք չանհանգստանային: Ես կիսում եմ իրենց անհանգստությունը»:
Բաղդասարյանը նշեց, որ ընտրություններին մասնակցում են, որպեսզի իշխանություններին թույլ չտան կրկնել իրենց սխալները և կանգնեցնել ճիշտ ուղու վրա:
ՀՀԿ-ականի խոսքերով, հարազատ կուսակցությունը պետք է ընդունի իր սխալները դրանցից դաս քաղի և շարժվի առաջ: