Քաղաքական 

Իրակլի Ղարիբաշվիլին չգիտի՝ կհարցաքննվի՞ արդյոք նախկին նախագահը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չգիտի՝ կհարցաքննվի՞ արդյոք նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլու (2006-2008) բիզնես գործունեությամբ պայմանավորված, և հայտարարել է, որ դա պետք է տեղի ունենա գործի քննության շրջանակներում, տեղեկացնում է Грузия online-ը։

 

«Երեկ լսեցի, թե ինչպես քաղաքական գործիչները տեսակետ հայտնեցին, որ հնարավոր է այդ կապիտալը կապված լինի նախկին նախագահի հետ։ Իմ կողմից դա ասելն անլուրջ կլինի։ Դրա համար փաստեր են պետք։ Կհարցաքննվի՞ արդյոք նա, ես չգիտեմ»,-հայտարարել է վարչապետը։

 

Օրերս խորհրդարանական մեծամասնության անդամ Տանիատին Խիդաշելին դատախազությանը կոչ էր արել պատասխանել Կեզերաշվիլու բիզնես գործունեությանն առնչվող հարցերին և հետաքրքրվել էր, թե ինչպես է մշտապես պետական ծառայության մեջ գտնվող մարդը նման եկամուտներ ունեցել և դարձել միլիոնատեր՝ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո։

Նույն շարքից