Վրաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, և այդ հարցում հնարավորինս կառուցողական կլինի: Ինչպես հայտնում է Rosbalt.ru-ն՝ Грузия Online-ին հղումով, այս մասին հաղորդել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Ըստ վարչապետի՝ երկրի իշխանությունը 2013թ.-ին շատ բան է արել այդ ուղղությամբ: Հատկապես՝վերականգնվել և զարգանում է երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցությունը:
Հիշեցնենք, որ Վրաստանը խզել էր իր դիվանագիտական կապերը Ռուսաստանի հետ, երբ 2008թ.-ի օգոստոսին Մոսկվան ճանաչել էր Աբխազիայի և Հվ. Օսիայի անկախացումը: Վրաստանի նոր իշխանությունը գտնում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումը հանդիսանում է արտաքին քաղականության գերակա ուղղություններից մեկը: