Հրաժարական է տվել Իսրայելում Ադրբեջանցիների հիմնական լոբբիստը` պաշտպանության նախարար Լիբերմանը: Այս մասին հայտնում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: Քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հրաժարական տվեց Իսրայելում Ադրբեջանցիների հիմնական լոբբիստը` պաշտպանության նախարար Լիբերմանը:
Պատմական պահ է Իսրայելում դեսպանության բացման և ռեզիդենտ դեսպան ունենալու համար:
1. Առավել էֆֆեկտիվ աշխատելու և առավել բարենպաստ միջավայր մեր դեսպանի համար հնարավոր է, որ այլևս չլինի:
2. ԱԳՆ-ն դեսպանի առնվազն երկու փայլուն թեկնածու ունի:
3. Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանավորել երրորդ երկրներով, մանավանդ, որ երրորդ երկրներն իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ մեզանով չեն պայմանավորում:
4. Իսրայելում ունենք աճող հայ համայնք:
5. Եկեղեցապատկան կարևորագույն սրբատեղի:
6. Իսրայելը մեր թշնամուն զենք է վաճառում:
7. Պետք է Իսրայելի հետ բարեկամությունը Վաշինգտոնի հետ բարեկամության կոնտեքստում նաև դիտարկել:
8. Պատրիարքարանի և Էջմիածնի հարաբերությունների բարելավման հարցում դեսպանը կարող է օգտակար լինել:
9. Ու վերջապես: Իրանց մեր երկրում դեսպանություն ավելի քիչա անհրաժեշտ, քան մեզ` իրանց երկրում: Մի կողմ է պետք դնել «թող իրանք բացեն, մենք էլ կբացենք» հնացած և ոչ պրագմատիկ թեզը»: