Քաղաքական 

Հայաստանում ձեւավորվել է մեկ կուսակցության իշխող համկարգ. Անդրեաս Ղուկասյան

Խորհրդարանական ընդդիմությունը առանձին-առանձին, թե բոլորը միասին չեն ցուցաբերել, որեւէ արդյունք, որը թույլ կտար հանրությանը մտածել, որ իրենց գործունեությունը կարող է  հանրության շահերի պաշտպանության հարցում, որեւէ դերակատարություն ունենալ: Այս մասին այսօր` հունվարի 17-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: 

«Իսկ այն, որ այդ խորհրդարանական ընդդիմության գոյությունը իրականում սատարում է այսօր Հայաստանում գործող մեկ կուսակցության  քաղաքական մենաշնորհին, ինձ համար փաստ է: Հայաստանում ձեւավորվել է մեկ կուսակցության իշխող համկարգ եւ մյուս կուսակցությունները դեկորատիվ դերակատարում ունեն»,- կարծիք հայտնեց Անդրեաս Ղուկասյանը եւ ավելացրեց, որ ընդդիմադիր ուժերը վերջին ընտրություններում մանդատ վերցնելով մեծ սխալ գործեցին եւ իրենց սխալները շարունակում են մինչեւ այսօր:

«Պահպանել խորհրդարանը նրա համար, թե Հանրապետական կուսակցությունը ունենա հարթակ՝ լեգալիզացնելու քրեաօլիգարխիկ համակարգի ապօրինի որոշումները, սխալ քաղաքականություն է»,- ավելացրեց քաղաքագետը:

Նույն շարքից