Քաղաքական 

Ովքեր առանց սեփականատիրոջ համաձայնության որևէ մեկին կգրանցեն՝ կենթարկվեն շատ խիստ պատասխանատվության․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ցուցակների մասին հայտարարեց, որ ինչպես ՏԻՄ և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա աշխատանքներ կատարվում են․ «Այսօր առավոտյան ոստիկանության պետն ինձ զեկուցել է, որ հիմա ոստիկանությունը ցուցակների վրա աշխատում է, այդ թվում թաղման բյուրոների հետ համագործակցությամբ, որովհետև նախկինում պարզվում է մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է այլ կառույցներից և ուղիղ աշխատանք թաղման բյուրոների հետ չի եղել, և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»։ Նաև հավելեց, որ իրենք անընդհատ ձգտում են ունենալ կատարյալ ցուցակներ և այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ տարվում են։

Ինչ վերաբերում է բացակայողներին, Փաշինյանը հայտնեց, որ բացակայողների անուններն ընտրական ցուցակներից հանելու օրենսդրական մեխանիզմ չկա․ «Այսինքն մարդը ՀՀ քաղաքացի է և ինքը պետք է լինի ընտրական ցուցակում, ուրիշ բան, որ հետագայում այդպիսի գաղափար կա, որ ընտրական օրենսգրքում արվի այնպիսի փոփոխություններ, որը տեխնիկական սպասարկում է ենթադրում, որ եթե օրինակ մարդը հատեց ՀՀ սահմանը, այսինքն դուրս եկավ, և ենթադրենք չվերադարձավ, կամ նույն պահին աֆտոմատ կերպով իր անունը դուրս բերվի ընտրական ցւոցակներից, և որ պահին վերադարձավ Հայաստան, նույն պահին աֆտոմատ կերպով վերականգնվի ընտրական ցուցակներում։ Բայց այսպիսի կատարելության հասնելու համար, ես չգիտեմ, թե դա երբ կինի, մենք կարիք կունենանք ստեղծել մեխանիզմ, որպեսզի զրոյացնենք ընտրական ցուցակները և բոլոր քաղաքացիները գնան և գրանցվեն ընտրական ցուցակներում, որպեսզի նրանք ովքեր բացակա են, այդ պահից մեխանիզմը սկսի աշխատել»։

Վարչապետի պաշտոնակատարը կոչ արեց նաև բոլոր քաղաքացիներին, զգոնությունը չկորցնել և ուշադիր լինել իրենց բնակարանի վրա գրանցված անձանց ցուցակներին․ «Ես երաշխավորում եմ, որ ովքեր առանց սեփականատիրոջ համաձայնության որևէ մեկին կգրանցեն՝ կենթարկվեն շատ խիստ պատասխանատվության»։

Նույն շարքից