Բարգավաճ Հայաստանի ցուցակը խորհրդարանական ընտրություններում կազմված է 175 հոգուց: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Մանուկյան Ռուբեն անունով ներկայացած անձը` հայտարարելով, որ ներկայացնում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը:
Պարոն Մանուկյանը նշեց, որ ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, ում հաջորդում է Միքայել Մելքումյանը` Արթուր Գրիգորյանը և Նաիրա Զոհրաբյանը:
Ցուցակում կան նաև անկուսակցականներ, սակայն չկան հայտնի անուններ, կամ անակնկալներ: Ցուցակում չկա նաև Արարատ Զուրաբյանը, իսկ ԲՀԿ-ն մասնակցում է հաղթելու համար:
Հարցին, թե արդյոք այս անգամ ևս ԲՀԿ-ն գումար, դիզվառելիք բաժանելու է, ԲՀԿ ներկայացուցիչն ասաց, որ Երևանի ավագանու ընտրությունները ցույց են տվել, որ նման բան չի լինի: