Հայաստան Քաղաքական 

«Մենք»-ի ցուցակը բաղկացած է 144 անունից. Առաջին համարն Արամ Սարգսյանն է

Քիչ առաջ ԿԸՀ համապատասխան փաստաթղթերը ներկայացրեց նաև «Մենք» դաշինքը: Դաշինքի ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ցուցակը բաղկացած է 144 անունից, որոնց թվում կան հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայոց հայրենիք կուսակցության անդամները, որի նախագահ Անահիտ Եղոյանը ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու է ընտրություններին:

Դաշինքի ցուցակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի.

  1. Արամ Սարգսյան,
    2. Խաչատուր Քոքոբելյան,
    3. Անժելա Խաչատրյան,
    4. Արտակ Զեյնալյան,
    5. Բորիս Նազարյան,
    6. Մասիս Այվազյան,
    7. Անահիտ Ադամյան,
    8. Սոնա Մինասյան,
    9. Արա Կետիկյան,
    10. Արմեն Առաքելյան:

Խաչատրյանը նշեց, որ իրենք շատ մրցունակ ցուցակ են ներկայացրել, ինչն ընտրությունների արդյունքում կերևա: Դաշինքի ներկայացուցիչը հայտարարեց, որ պայքարելու են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու քվեի համար, պայքարելու են, որ ԱԺ-ում լինի գաղափարական ընդդիմախոս, որը կօգնի իշխանություններին կատարել հանձնառությունները:

Նույն շարքից