Հայաստան Քաղաքական 

Լևոն Շիրինյանի կուսակցությունը դաշինք կկազմի՞ Սասնա Ծռեր կուսակցության հետ

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է նաև Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է  Լևոն Շիրինյանը, ով լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենց կուսակցության 2-րդ համարը լինելու է Մարիամ Մանուկյանը, ապա Գևորգ Հովսեփյանը և այլոք, ովքեր տարբեր ոլորտներ են ներկայացնում:

Ինչ վերաբերում է Սասնա Ծռեր կուսակցության հետ հնարավոր դաշինք կազմելուն, ապա Շիրինյանն ասաց, որ փորձելու են ազգային գաղափարական բևեռ ձևավորել, իսկ դաշինքների ձևավորման մասին էլ հաղթանակից հետո կասեն:

Շիրինյանը նշեց, որ իրենք քաղաքագետներ են, դրա համար էլ պայքարելու են քաղաքագիտության գործիքներով: Շիրինյանը նաև ասաց, որ պայքարելու են սահմանադրության բարեփոխման համար, եթե անցնեն ԱԺ:

Նույն շարքից