Հայաստան Քաղաքական 

Եթե ուժային հեղափոխություն չլիներ, թավշյա հեղափոխություն չէր լինի. Սասնա ծռեր կուսակցության ներկայացուցիչ

Րոպեներ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով համապատասխան փաստաթղթերը ներկայացրեց Սասնա ծռեր կուսակցությունը:

Կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը, խոսելով իրենց շանսերի մասին` հաշվի առնելով ՊՊԾ գնդի գրավման դեպքերը, հայտարարեց, որ դա օգնելու է նրանց, որ իրենք մեծ ներկայացվածություն ունենան խորհրդարանում: Նա նաև հայտարարեց, որ եթե ուժային հեղափոխությունը չլիներ, ապա թավշյա հեղափոխություն չէր լինի՝ ասելով, որ փաստացի կայացած հեղափոխությունը Սասնա Ծռեր խմբի գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ:

Սասնա ծռերի ցուցակի հնգյակը հետևյալ տեսքն ունի` Վարուժան Ավետիսյան, Ստեփան Գրիգորյան, Գարեգին Չուգասզյան, Հերմինե Մկրտչյան և Գևորգ Սաֆարյան:

 

Նույն շարքից