Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մարտական ենք տրամադրված. Հանրապետականը ներկայացրեց փաստաթղթերը

analitik.am

Մարտական ենք տրամադրված: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո հայտարարեց ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը` հավելելով, որ տրամադրված են, որպեսզի հայտնվեն խորհրդարանում, պայքարեն իրենց ծրագրերի և գաղափարների համար:
Խոսելով իրենց շանսերի մասին` տիկին Աճեմյանը նշեց, որ կան շատ քաղաքացիներ, որոնք ՀՀԿ-ի համակիրներն են, ովքեր սպասում են, որ կուսակցությունը հանդես գա իր ծրագրերով, իսկ իրենք իրենց ձայնը տան հենց այդ քաղաքական ուժերին:

ՀՀԿ-ական պատգամավորը հույս հայտնեց, որ քարոզարշավը կլինի գաղափարական, խաղի կանոնները կպահպանվեն, միմյանց վրա ցեխ շպրտել չի լինի, կլինեն բանավեճեր և քաղաքակիրթ շփումներ:

Հանրապետականն ակնկալում է մեծ թվով քվեներ ստանալ և ներկայացված լինել խորհրդարանում:

Աճեմյանը նաև հայտնեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու քարոզարշավին:

 

 

Նույն շարքից