Հայաստան Քաղաքականություն 

Տարոն Մարգարյանը Հայաստանում է

analitik.am

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը համոզված է, որ Հանրապետական կուսակցությունը լինելու է խորհրդարանում:

Այսօր` նոյեմբերի 14-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տիկին Աճեմյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ՀՀԿ ցուցակը հրապարակվելու է այսօր: Ցուցակում Տարոն Մարգարյանը չկա:

Հարցին, թե Տարոն Մարգարյանը Հայաստանում է արդյոք,  պատգամավորը դրական պատասխան տվեց` հայտարարելով, որ վերջինս մանսակցել է կուսակցության խորհրդի նիստին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահ:

 

 

Նույն շարքից