Հայաստան Քաղաքականություն 

«Քաղաքացու որոշումը» ներկայացրեց փաստաթղթերը. Հնգյակը հայտնի է

analitik.am

Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացու որոշում» կուսակցությունը համապատասխան փաստաթղթերն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ցուցակի առաջին հորիզոնականում է Սուրեն Սահակյանը, երկրորդ հորիզոնականում է Արտակ Կիրակոսյանը, իսկ երրորդում՝ Ռուզաննա Տոռոզյանը։ Հնգյակում են նաև Արեգ Թադևոսյանը և Հայկ Սահակյանը:

Ռեյտիննգայինի մասով Նահապետյանն ասաց, որ բավականին հետաքրքիր թեկնածուներ ունեն` միևնույն ժամանակ հավելելով, որ այդ ընտրակարգն ապաքաղաքական է և մերժելի, սակայն իրենք ունեն բարի համբավ վայելող թեկնածուներ, որոնք կրում են կուսակցության հայացքները:

Նույն շարքից