Հասարակություն Ֆեյսբուք 

Վթարի ենթարկված բալետի պարողի մոտ նկատվում է դրական դինամիկա

analitik.am

Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանը ներկա պահին գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:

Երեկ երեկոյան, հարազատների նախաձեռնությամբ տուժողը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Ներկա պահին տուժողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկների գնահատմամբ, հիվանդի մոտ, վերջին ժամերի ընթացքում նկատվում է դրական դինամիկա:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6–ին Երևան-Աշտարակ ճանապարհին։

Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղ է ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել։ Նա նաև Հայաստանը ներկայացրել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։

ԵՊԲՀ լրատվական հարցերով պատասխանատու Շուշան Դանիելյան

Նույն շարքից