Քաղաքականություն 

Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին՝ «Իմ Քայլը» դաշինքով

analitik.am

«Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել եմ «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով։ Ընտրություններում այդ ուժի կողմից բարձր արդյունք գրանցելու պարագայում կկարողանամ ուղղակի գործունեություն ծավալել մեր երկրի գլխավոր Օրենսդիր մարմնում։ Ինչպես մինչ այժմ եղածս բնագավառներում, այստեղ ևս խոստանում եմ նույնքան որակյալ, հետևողական և սկզբունքային լինել։ Ուստի, ակնկալում եմ ձեր բոլորի աջակցությունը,ինչի համար կանխավ շնորհակալ եմ։

Հատուկ մարզասերների և իմ անձնական երկրպագուների համար - մասնակցությունս ընտրություններին ամենևին չի նշանակում մարզական պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտ։ Ինչպես նշել եմ նախկինում, նպատակն անփոփոխ է՝ Տոկիո 2020, և շարունակելու եմ այդ ուղղությամբ անհրաժեշտ հաղթական քայլերը։

Հաջողություն բոլորիս»։

Նույն շարքից