Քաղաքական 

Կներկայացվի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմումը

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ առաջիկա նիստին՝ փետրվարի 3-ին, պետք է ներկայացնի  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմումը:

Ըստ օրենքի՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով  հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին. Իսկ եթե հետ չի վերցնում այն, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Նույն շարքից