Հասարակություն 

12 ժամ ջուր չի լինի

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 15-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

 

Նույն շարքից