Հայաստան Քաղաքականություն 

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը` ԼՀԿ ցուցակում

analitik.am

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Վարդանյանը որոշում է կայացրել Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 10 ընտրատարածքում:

«Հարգելի ընկերներ: Սիրով տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 10 ընտրատարածքում (Կոտայքի մարզ):

Ինքս շարունակում եմ մնալ անկուսակցական, բայց «Լուսավոր Հայաստանի» առաջարկն ընդունել եմ այն պատճառով, որ գաղափարապես ավելի շատ ինձ նույնականացնում եմ ազատական արժեքներ կրող կուսակցությունների հետ և Հայաստանի ապագայի վերաբերյալ իմ տեսլականը համընկնում է «Լուսավոր Հայաստանի» ծրագրերի հետ: Բացի դրանից, Հայաստանին պետք է ուժեղ և որակյալ ընդդիմություն և իմ խորին համոզմամբ «Լուսավոր Հայաստանը» կարող է ստանձնել այդ դերը:

Այն մարդիկ ովքեր կցանկանան աջակցել ինձ, կարող են անել դա մի քանի ձևով:

1. Եթե ունեն Կոտայքի մարզի գրանցում, քվեարկել իմ օգտին:
2. Եթե Կոտայքի մարզի բնակիչ են, իրենց համայնքներում տարածել իմ բուկլետները:
3. Նվիրատվություն կատարել իմ հաշվեհամարին (նվիրաբերված գումաների ծախսերի մասին մանրամասն հաշվետվություն եմ ներկայացնելու): Ովքեր կցանկանան նվիրատվություն կատարել, խնդրում եմ ինձ գրեն PM.

Բոլոր մրցակիցներիս հաջողություններ եմ մաղթում »,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Նույն շարքից