Հասարակություն Սպորտ 

Սմբատ Լպուտյանը նշանակվել է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ

analitik.am

Լոնդոնում այս օրերին ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին զուգահեռ կայացավ նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահության նիստ, որի ընթացքում կայացվեց որոշում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին նշանակել «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ: Անկասկած, այս որոշումը ՖԻԴԵ-ում կայացվել է հաշվի առնելով Հայաստանի հաջողված փորձը շախմատը կրթական համակարգում ներդնելու գործում և այս հաջողված փորձն այլ երկրներում ևս ներդնելու ցանկությամբ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է Սմբատ Լպուտյանին և նրան մաղթում բեղմնավոր և արգասաբեր աշխատանք:

Նույն շարքից