Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնը հայտարարել է, որ չի ցանկանում լինել Դոնալդ Թրամփի վասալը

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ չի ցանկանում լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վասալը:

«ԱՄՆ-ը մեր պատմական դաշնակիցն է և շարունակում է այդպիսին մնալ: Սակայն դաշնակից լինելը չի նշանակում վասալ լինել: Մենք չպետք է կախում ունենանք նրանցից»,-Մակրոնի խոսքերն է մեջբերում TF1-ը:

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ չի պատրաստվում պատասխանել Թրամփի թվիթերյան գրառմանը` միևնույն ժամանակ նշելով, որ դաշնակիցները պետք է հարգեն միմյանց:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ֆրանսիացի գործընկերը տանջվում է ցածր վարկանիշի պատճառով: Նա նաև վիրավորական էր համարել Մակրոնի ցանկությունը` Եվրոպական միասնական բանակ ունենալու մասին:

Նույն շարքից