Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Արա Բաբլոյանը չի ցանկանում, որ պատգամավորները զրկվեն օրվա աշխատավարձից

analitik.am

ԱԺ քառօրյան շարունակվում է: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, ԱԺ նիստի մեկնարկն ուշանում է, քանի որ քվորում չկա, ինչի համար պարտադիր է առնվազն 53 պատգամավորի ներկայություն:

Մինչ քվորումի ապահովումը, ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանն առաջարկեց խմբակցությունների ղեկավարներին քննարկում անցկացնել և հասկանալ, թե ինչ լուծում պետք է տալ աշխատավարձերի հարցին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է հետևյալին: Եթե պատգամավորը չի ներկայանում նիստին, այդ օրվա աշխատավարձից զրկվում է` ըստ օրենքի: Բաբլոյանը հիշեցրեց, որ ԱԺ հաջորդ քառօրյան մեկնարկելու է դեկտեմբերի 3-ին` հավելելով, որ այդ օրերին պատգամավորները զբաղված են լինելու քարոզարշավով և դժվար թե կարողանան մասնակցել նիստերին:

Հետևաբար ԱԺ նախագահն առաջարկում է մի որոշում կայացնել, որը չի հակասի օրենքին, բայց միևնույն ժամանակ չի զրկի պատգամավորներին օրվա աշխատավարձից:

Նույն շարքից